Չարլի

Մենք փրկեցինք Չարլիին, երբ նա թաթերի ծանր վնասվածք էր ստացել ավտոճանապարհային վթարի հետևանքով։ Նրա ոտքերից մեկը փրկել հնարավոր չեղավ։ Մեր կացարանում նա ապրեց 2 տարի, որից հետո ուղարկեցինք նրան ԱՄՆ։ Այժմ նա երջանիկ ապրում է Կալիֆորնիայում։ Նա ունի հոյակապ տեր, ով սիորւմ և խնամում է նրան։